Հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

wp-apeth