Գյումրիում ձևավորվել է քաղաքական դաշինք

Գյումրիում ձևավորվել է քաղաքական դաշինք

Գյումրիում ձևավորվել է «Գյումրին կռնա՜» քաղաքական դաշինքը։ Գյումրու «Ազգային Արժեք Ակումբի» և Երեւանում գործող «Հայք», «Նժդեհյան Ցեղակրոն», «Քրիսոտնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր։

Դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ մասնակցելու են  հոկտեմբերին  կայանալիք Գումրու ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է «Ազգային Արժեք Ակումբի» հիմնադիր Վարդան Սրտաշյանը։

«Գյումրին կռնա՜» դաշինքի նախընտրական ծրագրի նպատակն է 2021 թվականի Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի դեպքում Գյումրիից մեկնարկել Հայկական Երազի իրականացումը եւ Գյումրիում ամբողջացնել հոգեւոր-արժեքային տաճարի կառուցումը՝ իր 7 հիմնասյուներով՝

  • Գյումրին բդի էղնի հայկականության օջախը
  • Գյումրին բդի էղնի ազգային զարթոնքի կենտրոնը
  • Գյումրին բդի էղնի ազգապետության դարբնոցը
  • Գյումրին բդի էղնի հայկական երազի ճամփեն
  • Գյումրին բդի էղնի մշակութային մայրաքաղաքը
  • Գյումրին բդի էղնի քաղաքակրթական վերելքի սկիզբը
  • Գյումրին բդի էղնի հոգեւոր-ազգային տաճարը

Հայկական Երազի Գյումրիի ճամփեն գործնականում պարտադրում է կյանքի կոչել ամենաԳյումրի ունենալու համարձակ ու հավակնոտ ծրագիրը։ Գյումրի 2030 ծրագիրը նպատակադրում է իրականություն դարձնել մեր երազների քաղաքը 10 տարվա ընթացքում։

  • 2030-ին Գյումրին առնվազն պետք է ունենա 200 հազար բնակիչ։ Ներկայում, ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն Գյումրու բնակչությունը 123 հազար 115 է։
  • Գյումրին իր ճարտարապետությամբ կարող է ունենա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում առանձնացող ինքնատիպ քաղաքաշինական դիմագիծ։
  • Գյումրին պետք է դառնա Հայաստանի ամենաթվայնացված տնտեսություն ունեցող քաղաքը, տնտեսության ուղեղային կենտրոնը, տարածաշրջանի Սիլիկոնյան հովիտը։
  • 2030-ին Գյումրին պետք է դառնա Հայաստանի մշակութային-քաղաքակրթական, այսինքն՝ ազգային արժեքների տարածման կենտրոնը։
  • 2030-ին Գյումրին պետք է դառնա ՀՀ զբոսաշրջության կենտրոնը։
  • 2030-ին Գյումրին պետք է ունենա հանրապետության ամենաորակյալ եւ ամենահասանելի առողջապահական համակարգը։
  • 2030-ին Գյումրին պետք է դառնա Հայաստանի համալսարան քաղաքը։
  • 2030-ին Գյումրին պետք է դառնա Հայաստանի ամենականաչապատ եւ էկոլոգիապես ամենամաքուր քաղաքը։
  • 2030-ին Գյումրին պետք է դառնա տարածաշրջանի սպորտային կենտրոնը։
  • 2030-ին Գյումրին պետք է դառնա բնակչության կյանքի հնարավորինս բարձր որակով տարածաշրջանային կենտրոնը եւ ներառվի քաղաքների միջազգային վարկանիշավորման հավակնորդների ցուցակում։

Դաշինքի կարգախոսն է՝ «Գյումրին կռնա՜․․․Մենք կռնանք, իսկ դու կռնա՞ս․․․»։

wp-apeth