Սուբուտեքսի հաբեր են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տվյալներ էին ստացվել, որ Այնթապ գյուղի մի բնակիչ թմրամիջոց է իրացնում, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
«Օգոստոսի 23-ին նույն ստորաբաժանման ծառայողները, համագործակցելով ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների հետ, Այնթապում հայտնաբերեցին նույն գյուղի 32-ամյա բնակչին՝ իր մեքենայով հանդերձ։ Բերման ենթարկվելու ժամանակ 32-ամյա տղամարդը նետեց ծխախոտի տուփն ու պոլիէթիլենային տոպրակը։ Ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվեցին սուբուտեքսի 7 հաբ, հաբի կտորներ, իսկ տոպրակի մեջ՝ նույն թմրամիջոցի 4 հաբ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այնթապի 32-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: