Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կացինը հայտնաբերելու ուղղությամբ

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կացինը հայտնաբերելու ուղղությամբ

Օգոստոսի 22-ին գիտավերլուծական մի կազմակերպության ֆեյսբուքյան էջին անծանոթ օգտատերը վիրավորական արտահայտություններ էր տեղադրել, ինչից հետո կազմակերպության անդամներից մեկը պայմանավորվել էր օգոստոսի 23-ին, ժամը 18-ին, պարզաբանումների համար նրա հետ հանդիպել Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում։ Նշված ժամին օգտատերը կացինը ձեռքին իջել էր մեքենայից, խփել հանդիպման եկած կազմակերպության անդամի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ որևէ բուժհաստատությունից ահազանգ չէր ստացվել։ Տուժողը ոստիկանության Մուշի բաժին էր դիմել դեպքից երեք օր անց։ Վնասվածք պատճառողի միայն անունը գիտեր։ Քրեական հետախույզներն արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց պարզեցին, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Գյումրիի Պավլովի փողոցի 38-ամյա մի բնակիչ։ Նույն օրը, ժամը 23․30-ի սահմաններում, կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Տղամարդը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կացինը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth