Պատգամավորները սկսեցին շշեր նետել իրար վրա
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպը գրանցվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են:
Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց: