Որոնումներն արդյունք չեն տվել
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն: Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Հիշեցնենք, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։