Ֆեյսբուքը ջնջել է ռասիզմ խթանող կազմակերպությունների գրեթե 200 էջ

Ֆեյսբուքը ջնջել է ռասիզմ խթանող կազմակերպությունների գրեթե 200 էջ

Ֆեյսբուք սոցիալական ցանցը ջնջել է մոտ 190 հաշիվ, որոնք կապված են այն կազմակերպությունների հետ, որոնք սպիտակամորթների գերակայության կողմնակիցներ են: Ֆեյսբուքի փորձագետները պարզել են, որ այդ կազմակերպությունների անդամները մտադրվել են բողոքի ցույցերի մասնակցել Միացյալ Նահանգներում, ոմանք՝ նույնիսկ զինված: Թե կոնկրետ ինչ էին նրանք պատրաստվում անել, հստակեցված չէ:

Ընկերությունը նաև չի հստակեցրել այդ կազմակերպությունների անունները, ինչպես նաև չի բացահայտել, թե որտեղ են գտնվում: Նախորօրին նշվել էր, որ ֆեյսբուքի ղեկավարությունը ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգություններում չի տեսնում օտարերկրյա գործակալների ձեռքի գործ:

Դեպքը, որը հասարակական վրդովմունք է առաջացրել, տեղի է ունեցել մայիսի վերջին Մինեապոլիսում (Մինեսոտա): Ոստիկաններն ահազանգ են ստացել տեղի խանութի աշխատակցից` բողոքելով, որ սևամորթը վճարել է իբր կեղծ հաշիվներով, հարբած վիճակում է և պատրաստվում է մեքենա վարել:

Իրավապահները պարզել են ենթադրյալ ներխուժող՝ 46-ամյա Ֆլոյդին: Ոստիկաններից մեկը վերջինսի գցել է գետնին, ոտքով կանգնել է Ֆլոյդի վրա՝ ուշադրություն չդարձնելով նրա ճիչերին: Ֆլոյդը չի կարողացել շնչել: Որոշ ժամանակ անց ձերբակալվածը կորցրել է գիտակցությունը, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ասֆիքսացիայից:

wp-apeth