Ըստ ճապոնացի բժշկի` 90% հավանականությամբ կբռնկվի թագավարակի նոր ալիք

Մեծ է հավանականությունը, որ կբռնկվի համավարակի նոր ալիք: Սրանում կարծես համոզված է ճապոնացի բժիշկ-վարակաբան Ակիհիրո Սաթոն: Մասնագետը չի կիսում այն կարծիքը, որ ամռանը չի կարող լինել երկրորդ ալիք, կամ որ վիրուսը կվերանա ամռանը:
- Նոր տիպի կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականությունը մեծ է ՝ մոտ 90%, այսինքն ՝ գրեթե հնարավոր չէ խուսափել: Ամենայն հավանականությամբ, դա կլինի աշնանը կամ ձմռանը: Բայց կարող է պատահել, որ երկրորդ ալիքը կգա ավելի վաղ՝ հուլիսին կամ օգոստոսին,- ասել է Սաթոն:
Նա նշել է, որ Ասիայում, Թաիլանդում, Հարավային Ամերիկայում, Բրազիլիայում վարակը տարածվում է, չնայած ջերմաստիճանի բարձր լինելուն: Հետևաբար, հավանականությունը, որ թագավարակը կվերանա ամռանը, շատ փոքր է: Նա հավատում է, որ կորոնավիրուսի դեպքում ամեն ինչ կարող է տեղի ունենալ միանգամայն այլ կերպ, քան այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին կեսին իսպանական համաճարակի ժամանակ, երբ ալիքների միջև մոտ վեց ամիս դադար էր:
Ավելի վաղ ՝ հունիսի 3-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն ասել էր, որ թագավարակի նոր ալիքի ռիսկ կա, և եթե վիրուսի տարածումը չկանգնեցվի, ապա այն կարող է կործանարար լինել: