Նպատակադրված մտել է մի տնից մյուսը

Նպատակադրված մտել է մի տնից մյուսը

Հափշտակության վերաբերյալ տեղեկությունը ոստիկանության Գավառի բաժնում ստացվել է օպերատիվ ճանապարհով: Օգոստոսի 7-ին քրեական հետախույզները օպերատիվ տվյալ են ստացել, որ Գավառի Ազատության փողոցի մի բնակարանից գողություն են արել, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Մեկնած օպերատիվ խումբը տեղազննությամբ պարզել է, որ, օգտվելով բնակարանի տիրոջ բացակայությունից, անհայտ անձը մուտքի դուռը կոտրել, մտել էր տուն, բայց ոչինչ չէր գողացել: Այդ տնից նա բաց պատշգամբով մտել էր կից բնակարան և հյուրասենյակի պահարանին դրված մոխրամանի միջից գողացել էր 500 դոլար ու հեռացել: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 23-ին բաժին ներկայացավ Արծրունի եղբայրների փողոցի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց, որ գողությունը կատարել է ինքը: Նախօրոք իմացել էր փողի մասին, իսկ առաջին բնակարան մտել էր միայն նպատակակետին հասնելու համար: Գողոնը հայտնաբերվել է: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին ու ձերբակալվել: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth