Դժբախտ պատահար Գյումրիում. հայտնաբերվել է ամուսինների դիերը
Oգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ոստիկանները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 35-ամյա Գևորգ Գասպարյանի և 30-ամյա Լիանա Գասպարյանի դիերը։ Հայտնաբերվել են նաև պայթյունի հետքեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ են։ Ամուսինը զինվորական է։ Եվ այս պահին քննարկվում է, թե դեպքով ո՞ր գերատեսչությունն է զբաղվելու, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությո՞ւնը, թե՞ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։ Պարզվում է նաև, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյունը։