Ավարտվել է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի թրծաթողումը

Ավարտվել է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի թրծաթողումը

Ավարտվեցին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքները. այս գործընթացը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործական բնութագրերը 80-85%-ով վերադարձնել ելակետային վիճակին:

Թրծաթողման գործընթացից առաջ կատարվել է ռեակտորի իրանի չքայքայող մեթոդներով ստուգում (տեսողական և չափիչ, մրրկահոսանային և անդրաձայնային): Աշխատանքներն իրականացրել են INETEC ընկերության (Խորվաթիա) մասնագետները համապատասխան ավտոմատացված սարքավորումների օգնությամբ:

Ինչպես և նախատեսված էր, արդյունքները համեմատելու նպատակով ներկայումս ընթանում են կրկնակի ստուգման աշխատանքներ:

աշխատանքներն իրականացվում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ երկարացման նպատակով։

Թրծաթողման գործընթացն անցնում էր ատոմակայանի ռեակտորային դահլիճում՝ ռեակտորի մնում էր իր հաստիքային տեղում։ Թրծաթողման կայանքը մատակարարվել է ԱԷԿ ապամոնտաժված վիճակում, այնուհետև երկհարկանի շենքի բարձրությամբ այդ կայանքը հավաքվել և տեղադրվել է ռեակտորի իրանում։ Մետաղը դանդաղ տաթացրել է մինչև 475 աստիճան, պահպանել այդ ջերմաստիճանը 150 ժամվա ընթացքում և նույնքան դանդաղ հովացրել։

Ռեակտորի իրանը՝ միջուկային կայանի հիմնական չփոխարինվող մաս է։ Թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղական ծածկույթի տեխնիկական բնութագրերը 80-85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին։

«Հայկական ԱԷԿ-ը՝ մեր անվտանգության և Հայաստանի տնտեսության զարգացման գրավականն է։ Ռեակտորի իրանի հուսալիությունն ու աշխատունակությունը մեծամասամբ պայմանավորում է ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը։ Ռուսաստանցի մասնագետների փորձի և բարձր որակավորման շնորհիվ կայանի երկարաձգման նախագծի առանցքային աշխատանքներն անցել են գերազանց», – նշեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Թրծաթողման աշխատանքներն անցկացրել են հայ մասնագետներ՝ ռուսաստանյան մի շարք ընկերությունների և կազմակերպությունների հետ համատեղ, որոնց թվում են АО ОКБ «ГИДРОПРЕСС», АО «НПО «ЦНИИТМАШ», АО «Атомэнергоремонт», НИЦ «Курчатовский институт», ЦНИИКМ «Прометей»։ Արդիականացման պայմանագրի շրջանակում իրականացվող աշխատանքները կազմակերպում է «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, որն ընդգրկված է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման կազմում։

«Այս փուլում մենք ավարտել ենք կայանի արդիականացման շատ կարևոր գործընթաց։ Դա հնարավոր է դարձել հայաստանցի և ռուսաստանցի ատոմագործների համախմբված աշխատանքի շնորհիվ։ Հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերի արդյունքը թույլ կտա էլ ավելի բարձրացնել ԱԷԿ-ի անվտանգությունը և երկարացնել դրա շահագործման ժամկետը մինչև 2026թ, իսկ հետագայում՝ ևս 10 տարով», – նշեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսաստանյան կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

Ռեակտորի իրանի թրծաթողման տեխնոլոգիան մշակել են «ՄՏԿԳՀԻ» ԳԱՄ» ԲԸ մասնագետները։ Ամբողջ աշխարհում թրծաթողումն ընդունվում է որպես ռեակտորային կայանների անվտանգ և հուսալի աշխատանքի ապահովման արդյունավետ եղանակ։ Առաջին անգամ այդ մեթոդը կիրառվել է 1987 թվականին՝  Նովովորոնեժյան ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում։ ВВЭР-440 տեսակակի ռեակտորների վերականգնողական թրծաթողման աշխատանքներն արդեն իրականացվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի մի շարք ատոմակայաններոմ։

wp-apeth