Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել

Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել

Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։

Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth