Կանեփի սերմ ու թուփ, մահակ ու դանակ են հայտնաբերել

Կանեփի սերմ ու թուփ, մահակ ու դանակ են հայտնաբերել

Արթիկի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին օգոստոսի 2-ին: Արթիկ քաղաքում նրանք կանգնեցրին «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 27-ամյա վարորդին ու երեք ուղևորի՝ բոլորն էլ նախկինում դատված: Նրանց անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերվեց, իսկ մեքենայի զննության ընթացքում վարորդը ներկայացրեց կանեփի սերմեր, 9 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, փայտե մահակ և կանեփի թփեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth