Ադրբեջանը հայտնում է՝ Նախիջևանի ուղղությամբ վիրավոր ունի

Ադրբեջանը հայտնում է՝ Նախիջևանի ուղղությամբ վիրավոր ունի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հայկական կողմի կրակից վիրավորում է ստացել զինծառայող Մարդանլը Իբադուլլա Մահսուդ օղլուն (Mərdanlı İbadulla Məhsud oğlu), փոխանցում է razm.info-ն:

Ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ զինծառայող Մարդանլը Իբադուլլան տեղափոխվել է հիվանդանոց։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Փոխհրաձգության ընթացքում զոհվել է հայկական բանակի զինծառայող, ադրբեջանական կողմը ևս ունի կորուստներ։

wp-apeth