Նոր միկրոավտոբուսներ՝ Գյումրիում

Նոր միկրոավտոբուսներ՝ Գյումրիում

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (50-50% հարաբերակցությամբ) Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս, որից 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում է: Առաջիկայում Գյումրի կներկրվեն մեքենաների հաջորդ խմբաքանակները, հայտնում են Գյումրու համայնքապետարանի լրատվական բաժնից:

Միկրոավտոբուսները ГАЗель մակնիշի են։ Համայնքապետարանը դրանք գնելու համար համայնքի բյուջեից հատկացրել է 450 մլն դրամ, եւս 450 մլն հատկացրել է ՀՀ կառավարությունը պետական միջոցներից։ Ընդհանուր ծրագիրը կազմում է 900 միլիոն ՀՀ դրամ։

wp-apeth