Եվս մեկ աճյուն է տարհանվել

Եվս մեկ աճյուն է տարհանվել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվում են, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ռազմական գործողությունների մասնակիցների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1596 աճյուն:

wp-apeth