Իսահակյան գյուղի անասնաբույժին մահացած են գտել

Իսահակյան գյուղի անասնաբույժին մահացած են գտել

Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել։ Լուրը news.am-ի հետ զրույցում հաստատել է գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 1-ի առավոտյան։

«Առավոտյան արթնացել է ու այդ քայլին գնացել, պատճառների մասին, թե ինչն է իրեն դրդել նման քայլի գնալ՝ ես չեմ կարող ասել։ Տան անդամները նույնպես ասում էին, որ տեղեկություն չունեն»,- ասել է նա։

Նշենք, որ Իսահակյան գյուղից հունիսի 30-ին ու հուլիսի 1-ին, սիբիրյան խոց ախտորոշմամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել գյուղի 7 բնակիչ։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

wp-apeth