Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Այսօր՝ հունիսի 28-ին, Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ այսօր հայտնաբերվել է 1586 աճյուն:

wp-apeth