ՀՀ զինված ուժերը գեթ մեկ կրակոց չեն արձակել․ ՊՆ-ն հերքում է

ՀՀ զինված ուժերը գեթ մեկ կրակոց չեն արձակել․ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

«Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth