Գողացել էին 125 մետր երկաթյա խողովակ

Գողացել էին 125 մետր երկաթյա խողովակ

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հունիսի 7-ին պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել: Բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի երկու բնակիչ Կոճոռ թաղամասի հարակից դաշտավայրից ապամոնտաժել և գողացել են Հրազդանի համայնքապետարանին պատկանող 75 մմ տրամաչափի մոտ 125 մետր երկաթյա խողովակ: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողները բերման են ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին: Պարզվել է, որ հունիսի 1-ին նրանցից մեկի «JSB» մակնիշի տրակտորով քանդել, ապամոնտաժել են խողովակները և տեղափոխել մյուսին պատկանող չգործող սննդի օբյեկտի տարածք: Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

wp-apeth