Էդվարդ Ասրյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Էդվարդ Ասրյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ ԳՇ պետի տեղակալ։ Հրամանագիրը հրապարակվել է Նախագահի կայքում։

Նա միաժամանակ ազատվել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնից, որին նշանակվել էր 2019–ի աշնանը։ Նոր պաշտոնում փոխարինելու է գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին, որը պաշտոնը լքել էր մայիսի սկիզբ։

wp-apeth