Ադրբեջանում դատում են գերի ընկած հայերին

Ադրբեջանում դատում են գերի ընկած հայերին

Ադրբեջանում դատում են գերի ընկած հայերին։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ խոսքը Լյուդվիգ Մկրտչյանի (ծնվ. 1969թ.) և Ալյոշա Խոսրովյանի (ծնվ. 1967թ.) մասին է։ Երկուսին էլ մեղսագրվում են հանցագործություններ, որոնք, իբր, կատարվել են Ղարաբաղում առաջին պատերազմի ժամանակ։ «Քրեական գործի քննությունն ավարտված է և ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան։ Որպես գործով տուժած ներգրավված է 12 ադրբեջանցի։ Քրեական գործը հանձնվել է դատավոր Էլբեյ Ալահվերդիեւին»,- տեղեկացնում է news.am-ը հղում անելով АPА-ին։

wp-apeth