Տեսանյութը մայիսի 17-ին սահմանին տեղի ունեցած միջադեպից է. ՀՀ ՊՆ

Տեսանյութը մայիսի 17-ին սահմանին տեղի ունեցած միջադեպից է. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,- նշում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները տարածել էին տեսանյութ՝ ինչպես են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ քաշքշելով իրենց դիրքի մոտից հեռացնում հայ զինծառայողին։

Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մայիսի 17-ին վիճաբանություն է եղել: ՊՆ-ն նաև տեղեկացրել էր, թե միջադեպը շատ արագ հարթվել է:

wp-apeth