Գյումրիում և Ախուրյանում 10 փողոցի ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկը տրված է

Գյումրիում և Ախուրյանում 10 փողոցի ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկը տրված է

Օգոստոսի 19-ին Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հետևել է համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում և Ախուրյանում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին: Ծրագրի 55 տոկոս ֆինանսաավորումը կկատարի պետությունը, 45 տոկոսը՝ համայնքները։ Բոլոր 10 փողոցներում աշխատանքների մեկնարկը տրված է։ Շինարարությունն իրականացնող կազմակերպությունների հետ քննարկվել է փողոցաշինությանը վերաբերվող հարցեր: Պատասխանատուների հավաստմամբ աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն ըստ նախատեսվածի, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

wp-apeth