Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար

Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար

ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար, հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` 1200ք/մ հողատարածքով։ Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։ Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ` կանաչապատ տարածքներով, խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։

wp-apeth