Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում
Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: