Ռուս խաղաղապահները Արցախում ջրատարի կառուցման ժամանակ ապահովել են անվտանգությունը

Ռուս խաղաղապահները Արցախում ջրատարի կառուցման ժամանակ ապահովել են անվտանգությունը

Ռուս խաղաղապահները Արցասխում ջրատարի կառուցման ժամանակ ապահովել են անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Հորատման, պոմպակայանի եւ խողովակների տեղադրման նախօրեին խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացրել են ականազերծում եւ տարածքի` վտանգավոր առարկաներից մաքրում:

«Հիմա հորատանցքի հարակից տարածք ենք մաքրում, որպեսզի ապահովենք հակահրդեհային անվտանգությունը։ Տարանցիկ ջրատարն ապահովելու է Կարմիր շուկա եւ Թաղավարդ բնակավայրերի ջրամատակարարումը։  Միայն Թաղավարդում մոտ հազար մարդ ապահովված կլինի խմելու ջրով, ինչպես նաեւ Կարմիր շուկայում մոտավորապես նույնքան բնակիչ կա»,-ասել է աշխատանքներին մասնակցող Մխիթար Բաբայանը:

Նա նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ ջուրը կլինի։ Բաբայանը խաղաղապահներին շնորհակալություն է հայտնել աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար:

Ջրատարի կառուցման ինժեներական աշխատանքների ամբողջական ավարտից հետո Ստեփանակերտի մոտակա 10 բնակավայրերում մոտ 5 հազար բնակիչներ կապահովվեն  խմելու ջրով:

wp-apeth