Ստեփանակերտում առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի առցանց եղանակով
Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց եղանակով: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցին հայտնել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը և նշեց, որ դպրոցն ընտրվում է ըստ բնակության հասցեի: «Առցանց հայտագրումը նպաստելու է կրթության ոլորտում տեղեկատվության ստացմանը և վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացմանը։
Այն միաժամանակ հասանելի կդարձնի հանրակրթության ոլորտի ծրագրերն ու ռազմավարությունները՝ հնարավորություն տալով թվային տվյալների հիման վրա մշակելու հստակ և վստահելի քաղաքականություն»,- նշել է Մ. Սարդարյանը՝ հավելելով , որ քաղաքացիները ընդունելության հայտը կարող են լրացնել հետևյալ հղմամբ՝ այստեղ։