Խնածախում վերաբնակեցվել է 53 ընտանիք

Խնածախում վերաբնակեցվել է 53 ընտանիք

ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքն ունի 860 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ գյուղ են վերադարձել։ Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Խնածախի համայնքապետ Մհեր Նիկողոսյանը:

«Գյուղում վերաբնակեցվել է 53 ընտանիք՝ 204 հոգով: Դպրոցը՝ 60 աշակերտներով, վերաբացվել է դեկտեմբեր ամսից: Մանկապարտեզ չունենք, բայց մանկապարտեզի ենթակա շուրջ 43 երեխա կա գյուղում: Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, որոնց շենքային պայմանները գտնվում են բարվոք վիճակում: Օրերս «Ավրորա»֊ի նախաձեռնությամբ «Ջրաղացներ» բարեգործական հիմնադրամի և «Love Does» կազմակերպության համատեղ ջանքերով համայնքում հացի փուռ է բացվել: Սա ևս գյուղացիներին աշխատանքով ապահովելու հնարավորություն է։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր. ջուր ստանում ենք օրական մի քանի ժամով»,- նշել է Մ. Նիկողոսյանը:

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ ասել է, որ բնակչության մեծ մասն աշխատում է մայրաքաղաք Ստեփանակերտում, մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ:

wp-apeth