Մեծ Շենը բուժքրոջ կարիք ունի

Մեծ Շենը բուժքրոջ կարիք ունի

Պատերազմից հետո Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի բնակիչների թիվը կրճատվել է: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիդ Դավիդյանը:

«Դպրոցը՝ 4 աշակերտով, վերաբացվել է 2020 թվականի ապրիլի 12-ին։ Մանկապարտեզ չունենք. շենքային պայմանները բացակայում են։ Ունենք վերանորոգված երկհարկանի համայնքապետարանի շենք, որի երկրորդ հարկում գործում է մշակույթի տունը:

Ունենք ակումբ, հանդիսությունների սրահ, որոնք վթարային վիճակում են,բայց գործում են։ Բուժկետը գործում է՝ առանց բուժքրոջ։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, բայց հուլիս-օգոստոս ամիսներին ջրի խնդիր կունենանք:

Ներհամայնքային ճանապարհները գտնվում են նորմալ վիճակում»,- տեղեկացրել է համայնքապետը: Պատերազմական գործողություններից հետո գյուղում ինը հոգանոց մեկ ընտանիք է վերաբնակեցվել: Այս պահի դրությամբ նրանց համար առանձնատուն է վերանորոգվում:

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Դ. Դավիդյանը նշել է, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունը, գյուղատնտեսությունը, այգեգործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումն ու մեղվաբուծությունը:

wp-apeth