«Հայաստան» հիմնադրամը կվերանորոգի «Քերոլայն Քոքսի» կենտրոնը

«Հայաստան» հիմնադրամը կվերանորոգի «Քերոլայն Քոքսի» կենտրոնը

Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնն իր տեսակով միակն է Արցախում: Այս մասին տեղեկացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ:

23 տարի շարունակ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպաստելով նրանց ինքնուրույնությանը, անկախությանը, հասարակություն ինտեգրմանը և կյանքի որակի բարելավմանը:

Շուրջ 3 ամիս է, ինչ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում նաև Արցախյան երրորդ պատերազմում վիրավորված զինծառայողների համար:

Կարևորելով այս ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոնի գործունեությունը և հաշվի առնելով կենտրոնի արդիականացման խնդիրը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն նվիրաբերել է մեծաքանակ բժշկական պարագաներ և հանձն առել իրականացնել կենտրոնի վերանորոգումը:

Հավելենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է Արցախյան երրորդ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների աջակցությանն ուղղված ևս մեկ նախաձեռնություն:

«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ ջանքերի շնորհիվ կստեղծվեն մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ:

Մասնակիցը դառնալով իրենց նախընտրած դասընթացների՝ ծրագրի շահառուները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև կստանան աջակցություն աշխատաշուկայում ինտեգրման գործընթացում:

wp-apeth