Ականազերծել են 2115 հա տարածք և 656 կմ ճանապարհ

Ականազերծել են 2115 հա տարածք և 656 կմ ճանապարհ

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Ամեն օր «Բալուջա» հրաձգարանում ռուս խաղաղապահները ոչնչացնում են շուրջ 120 պայթյունավտանգ առարկա:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 115 հա տարածք, 656 կմ ճանապարհ, 1 832 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերքից:

պայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ գյուղերի մոտակա տարածքներում:

wp-apeth