1332 տրանսպորտային նոր միջոց է ներկրվել

1332 տրանսպորտային նոր միջոց է ներկրվել

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի մայիսի 11-ն Արցախ է ներկրվել 2363 տրանսպորտային նոր միջոց, որից 469-ը՝ մինչև դեկտեմբերի 31-ը, 894-ը՝ հունվարի 1-ից մինչև մայիսի 11-ը:

Այս մասին հայտնել են ԱՀ ոստիկանությունից: 2020 թվականի առաջին եռամսյակում Արցախ է ներկրվել 633, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում՝ 1332 տրանսպորտային նոր միջոց։

Տեղեկացնենք նաև, որ պատերազմի հետևանքով տրանսպորտային միջոցներ կորցնելու հարցով ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն են դիմել 1600 քաղաքացի:

wp-apeth