Արցախի նախագահը որպես վկա հարցաքննվել է դատախազության կողմից

Արցախի նախագահը որպես վկա հարցաքննվել է դատախազության կողմից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ որպես վկա, հարցաքննվել է  ԱՀ դատախազության քննիչների կողմից: Այս մասին Արցախի Հանրապետության նախագահը տեղեկացրել է ֆեսյբուքի պաշտոնական էջում:

«Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը)նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։

Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»,-մասնավորապես նշել է երկրի ղեկավարը՝ընդգծելով, որ հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել է  հնչեցված հարցերի վերաբերյալ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ հետագայում ևս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։

wp-apeth