Հաստատվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք

Հայաստանում հունվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 713 դեպք, որից 332 հազար 753-ը`առողջացած, 7999-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3449 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 4985 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, առողջացել է 165 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 599 հազար 841 -ի:

wp-apeth