Մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 200 ավտոմեքենայի և մոտ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ

Մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 200 ավտոմեքենայի և մոտ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել 27 դիտակետում՝ ապահովելով  մարդկանց և ավտոմեքենաների անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն:

Ինչպես հաղորդվում է, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուս խաղապահներն ապահովել են ավելի քան 200 միավոր տարանցիկ տրանսպորտային միջոցի և շուրջ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղություններով:

«Դիտակետի անձնակազմը հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում: Զինծոռայողներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի տեղաշարժն անցակետով: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման են ենթարկվում երկու ուղղությամբ երթևեկող բոլոր մեքենաները»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Միշինը:

wp-apeth