Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Արցախում օգոստոսի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքեր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 994 դեպք։ Արցախում 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 040 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 015-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:

wp-apeth