Հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Արցախում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք։ Արցախի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 17-ին կատարվել է 64 թեստավորում։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10946 քաղաքացու հետազոտություն, որից 1008-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արեւիկ» բուժմիավորումում եւ շրջանային բուժմիավորումներում:

wp-apeth