Հաստատվել է վարակվելու 298 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 298 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231923 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
- Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1385302 վերջին մեկ օրում` 6405 նոր թեստավորում:
- Փաստացի այս պահին բուժվում է 5115 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 75-ով:
- Վերջին տվյալներով ապաքինվել է 221043 անձ` վերջին մեկ օրում 218 անձ:
- Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4641 է: