Հաստատվել է վարակվելու 280 դեպք

Հաստատվել է վարակվելու 280 դեպք

Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 280 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 370-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4597 է:

Անցած մեկ օրում չի գրանցվել նաև  կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք։ Հուլիսի 28-ի դրությամբ նման դեպքերի թիվը 1116 է, մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝  5713։

wp-apeth