Հաստատվել է վարակվելու 148 նոր դեպք

Հաստատվել է վարակվելու 148 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 148 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226135 դեպքի:

  • Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
  • Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1224512 վերջին մեկ օրում` 4046 նոր թեստավորում:
  • Փաստացի այս պահին բուժվում է 3000 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 34-ով:
  • Վերջին տվյալներով ապաքինվել է 217490 անձ` վերջին մեկ օրում 109 անձ:
  • Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4540 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1105 է:

wp-apeth