Հաստատվել է վարակվելու 82 նոր դեպք

Հաստատվել է վարակվելու 82 նոր դեպք

Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 805-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1 դեպք, մահացածների թիվը 4489 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հունիսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 1 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5583-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 227 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 455, փաստացի բուժվողներինը՝ 2767 (մեկ օրում նվազել է 146-ով): Մեկ օրում արվել է 3784 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 131 239 թեստ:

wp-apeth