Արցախում կատարվել է 176 թեստավորում

Արցախում կատարվել է 176 թեստավորում

Ապրիլի 21-ի, ժամը 19:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք, որոնցից 2-ն` առողջացած, 20-ը` մեկուսացած: Ընդհանուր առմամբ կատարվել է 176 թեստավորում:

Նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Կրկնակի թեստավորվման նպատակով ՀՀ էր ուղարկվել նախկինում հասատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները Արցախի առողջապահության նախարարությունից տեղյակ կպահեն ավելի ուշ:

wp-apeth