Թեստավորվել է ևս 16 քաղաքացի

Թեստավորվել է ևս 16 քաղաքացի

Արցախ տեղեկատվական շտաբը հղում անելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ի դրությամբ դրությամբ, կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի, որոնց մի մասը վարակակիրների շփման խմբերից են, մյուս մասը՝ կարանտինի 13-րդ օրվա կապակցությամբ: Այս 16 քաղաքացու թվում ներառված են նաև կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ:

«Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» Արցախի Հանրապետության Պարետի N 5 որոշման համաձայն՝ ներքոնշյալ համայնքներում սահմանվում է անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ՝ հաշվի առնելով նշյալ համայնքներում ինքնամեկուսացված քաղաքացիների փաստը:

Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքներում և Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում բնակիչների ինքնամեկուսացման և մեկուսացման գործընթացը սկսել էր Միրիկ, ապա՝ Քարվաճառ քաղաքում, նոր կորոնավիրուսի դեպքերի արձանագրված միջադեպերից հետո:

Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Հաթերք, Կոճողոտ համայնքներում կորոնավիրուսային վարակի դեպք չի արձանագրվել:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշյալ համայնքներում մինչ այդ ինքնամեկուսացված քաղաքացիները Քարվաճառում գրանցված վարակման երկու դեպքի հետ շփման առաջին և երկրորդ խմբի շրջանակներից են:

Արցախի նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սույն թվականի ապրիլի 12-ի ժամը 22։00-ից մինչև մայիսի 12-ը ժամ 22։00-ը հայտարարվել է արտակարգ իրավիճակ։

Պայմանավորված այս իրավիճակով՝ գործելու է տեղաշարժի սահմանափակումներ, ինչը ենթադրելու է հատուկ ձևաթղթերի լրացում (այս դեպքում տեղաշարժերի սահմանափակումները վերաբերվում են այն համայնքներին, որտեղ մտցվել է տեղաշարժի սահմանափակումներ):

Կից ձեզ ենք ներկայացնում այդ ձևաթղթերի լրացման համար նմուշները։

wp-apeth