Մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավելի քաղաքացիներ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն ապրիլի 13-ին, ընդ որում նրանցից մեկը 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում գրանցվել է մեկ մահվան դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավելի քաղաքացիներ, հայտնում են Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունից: