Մահացածների թիվն անցել է 95 հազարը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոն վեց հարյուր հազարը՝ համաձայն worldometers-ի տվյալների: Մահացածների թիվն անցել է 95 հազարը, առողջացածների թիվը՝ 357 հազարը:
Հայաստանում ապրիլի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 937 դեպք, որոնցից 149-ն` առողջացած, 11-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 777 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 5144 թեստավորման դեպքում: