Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս

Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս

Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հուլիսի 25-ից սկսած ամենօրյա վերահսկողությունը տվել է ցանկալի արդյունքներ: Եթե Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) ստուգայցերի մեկնարկի պահին տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական վկայականը, ապա այսօր արդեն գրեթե 30 տաղավարներում մսի և  ենթամթերքի սպանդանոցային ծագումը կասկածներ չի հարուցել. ուղեկցող համապատասխան փաստաթղթերը ի պատշաճի ունեցել են բոլորը:

Վաղ առավոտյան կատարվող ՍԱՏՄ հսկողությունը փաստել է նաև, որ բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը: Միս-մսամթերքն արդեն տեղափոխվում է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխանող փոխադրամիջոցներով, բոլոր աշխատակիցներն ունեն սանիտարական գրքույկներ:

Միայն երեք վաճառակետում է հայտնաբերվել գառան և խոզի ոչ սպանդանոցային ծագման մսի խմբաքանակներ, որոնց իրացումը կասեցվել է: Կազմվել են արձանագրություններ, կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:

Սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից և այդ նորմի պահպանումը ՍԱՏՄ առաջնահերթություններից մեկը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ստուգումներն արձանագրում են խախտումներ:

wp-apeth