ՃՏՊ Տիգրան Պետրոսյան փողոցում
Հուլիսի 15-ին, ժամը 20։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ․ Պետրոսյան փողոցում՝ «Եղնիկ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Կ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Opel Astra G», «Opel Astra» (վարորդ՝ Արմեն Ա․) և «Opel Corsa» մակնիշների ավտոմեքենաներին։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արման Կ․-ն տեխափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից։ Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հովացման աշխատանքներ։