Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 03:40-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Հայկական կողմում կորուստներ չկան: Ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։