Նոր շունչ՝ բակային ֆուտբոլին. Գյումրիում կվերանորոգվի բակային երեք խաղադաշտ (տեսանյութ)
Կվերանորոգվեն Գյումրու Արցախ, Երկաթգծի Նորավան և Անի թաղամասի բակային խաղադաշտերը: Ընտրությունը կանգ է առել նշված երեք խաղադաշտի վրա՝ հաշվի առնելով ոչ միայն տվյալ թաղամասերում եղած ֆուտբոլային ավանդույթները, այլ նաև բնակչության թիվն ու հարակից թաղամասերի գործոնը: Հատկանշական է, որ Արցախ թաղամասի բակային խաղադաշտն երկրաշարժից հետո ծառայել է Գյումրու «Շիրակին» որպես մարզումային դաշտ: Ժամանակին այստեղ անցկացվել են բակային մրցաշարեր, որոնց մասնակցել են մարզի ու քաղաքի հիսունից ավելի բակային թիմեր: Մանրամասները՝ Արթուր Մելիքյանի պատրաստած տեսանյութում: